▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Գրիգորյանի կանխատեսումները` սահմանի լարված իրավիճակի վերաբերյալ

Դիտեք նաև՝

Պայծառատես Անի Գրիգորյանն Asekose.am-ի հետ կիսվել է իր կանխատեսումներով` կապված սահմանի լարված իրավիճակի հետ:

Անին մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ ինքը կանխատեսել է սպասվող լարված իրավիճակը և այդ մասին կիսվել է, հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչը, սակայն, չի հրապարակվել: Անիի խոսքով` ինքը չգիտի, թե ինչու չեն հրապարակվել իր կանխատեսումները, որոնք կարող էին ինչ-որ բան փոխել:

«Ամանորին տվածս հարցազրուցներից մեկի ժամանակ ասել եմ, որ սահմանին լարված իրավիճակ է տիրելու: Չգիտեմ ինչու իմ այդ լուրջ կանխատեսումը չէր հրապարակվել: Միգուցե չեն ցանկացել խուճապ առաջացնել: Բայց կարծում եմ` ավելի լավ կլիներ, որ բոլորն իմանային ու հանկարծակիի չգային: Շատերն են ինձ ասում վհուկի, չարիքի աստված՝ առանց իմանալու, որ հենց ես կարող էի այդ ամենը կանխել»:

Անին մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել զինվորներին:

«Թե՛ գումարով, թե՛ ֆիզիկապես նրանց կողքին գտնվելով՝ ես միշտ պատրաստ եմ աջակցել մեր զինվորներին ու Արցախին: Կապ չունի, որ ես պայծառատես եմ. սա այն հարցն է, որ բոլորս միասին պետք է լինենք, աղոթենք, որ մեր սահմանին կանգնած զինվորներն առողջ լինեն: Մեր երկրում  ողբերգություն է տիրում, իսկ մենք դա չենք նկատում»:

Պայծառատես Անին խորհուրդ տվեց բոլորին հետևել իր օրինակին.

«Կոչ եմ անում բոլորին` թե՛ երգիչներին, թե՛ դերասաններին, լինել զինվորի կողքին ու օգնել այն ամենով, ինչով հնարավոր է: Իրար հասցեին վատ խոսքեր ասելու ու վիրավորական մեկնաբանություններ գրելու փոխարեն եկեք կողք-կողքի լինենք: Ամեն օր կտեսնես, որ այս ամենի համար մեղադրում են մեր նախագահին, մինչդեռ նրան մեղադրելուց առաջ, եկեք չմոռանանք, որ նա ևս Արցախից է, և նրա համար նույնպես ցավալի է այս իրավիճակը: Բամբասանքով ու իրար գցելով ոչնչի չենք հասնի»:

Զրույցի վերջում Անին կիսվեց իր կանխատեսումներով, թե որքան դեռ կշարունակվի սահմանին տիրող լարված իրավիճակը. 

«Ես կանխազգում եմ, որ լարված վիճակը դեռ երկար է տևելու: Ես կարող եմ թաքցնել ու ասել, որ սահմանին այլևս լարվածություն չի լինի, բայց՝ ոչ: Մենք պետք է պատրաստ լինենք էլ ավելի լարված իրադրությունների, ինչը կարելի է հաղթահարել միասնական լինելով»:

Ա.Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին