▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխան Զաքարյանի շքեղ առանձնատունը «ճուտ է հանել»

Պաշտպանության նախարարության վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղղյակը, որի մասին շատ է խոսվել ու գրվել,  «ճուտ է հանել»:

Հիշեցնենք, որ շքեղ առանձնատան հարևանությամբ նախատեսվող նոր՝ ոչ պակաս շքեղ շինության կառուցման մասին հայտարարել էր հենց ինքը՝ Իշխան Զաքարյանն, ի պատասխան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցի: Ըստ Իշխան Զաքարյանի,  նոր դղյակն արդեն իր համար կառուցում է այն սփյուռքահայ «բարերարը», որը հոգացել էր Իշխան Զաքարյանի  առանձնատան կառուցման ծախսերը: 

Ի դեպ, Իշխան Զաքարյանը մի ժամանակ հերքում էր լուրերը,որ ՊՆ-ի հարևանությամբ գտնվող շքեզ առանձնատան հետ ինքը որևէ կապ ունի, իսկ նրա կինը՝ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատում, որ այդ տունն իրենցն է:

Հետաքրքրական է, որ սփյուռքահայ բարերարն ու հայասստանցի պաշտոնյան այնքան մտերիմ են, որ,թերևս կարելի է կարծել, իրենց կյանքում  իրար մեջ կիսում են ամեն ինչ:

Օրինակ՝ հին ու նորակառույց դղյակներն իրարից կիսում է մի պատ, որը դուռ ունի՝ միմյանց բակերով իրար տուն մտնելու համար:

Այսինքն՝ ստացվում է մեկ մեծ դղյակ՝ երկու մասնաշենքերով:

Հիշեցնենք, որ, հասկանալով, թե մարդկանց մոտ հարց է առաջանալու, թե որտեղի՞ց ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Իշխան Զաքարյանին այդքան փող՝ նման դղյակ կառուցելու համար, Վերահսկիչ պալատի նախագահը հետաքրքիր միտք էր արտահայտել... Տունը կառուցում է ինքը, բայց կառուցում է ոչ թե իր, այլ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար և վերջինիս փողերով: Իշխան Զաքարյանը նաև փաստաթղթեր էր հրապարակել, որ սփյուռքահայ գործարարն իրեն լիազորել է իր հայաստանյան բանկային հաշիվներից անարգել փող հանել և ոնց ուզում է ծախսել:

Իսկ ավելի ուշ՝  խորհրդարանի հարցուպատասխանի և մամուլի հետաքննության արդյունքում ի վերջո Իշխան Զաքարյանը խոստովանել էր, որ տունը պատկանում է իր ընտանիքին: ...Ստացվում է Ալբերտ Բոյաջյանը  մի քանի միլիոն դոլար է նվիրել Իշխան Զաքարյանին: Վերջինս, ի դեպ,  ասել է , որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային ոլորտի խոշոր օբյեկտների սեփականատեր է. ոլորտ, որի ղեկավարը տարիներ շարունակ Հայաստանում եղել է հենց Իշխան Զաքարյանը:

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության...

Հեղինակ՝ Ա.Գրիգորյան

 

...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին