▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցեխաբուժություն» Աշտարակի քաղաքապետի համար

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը ուշադրություն չի դարձնում Սմբատ Զորավար փողոցում տիրող վիճակին ու այդ առիթով բնակիչների բազում խնդրանքներին, բողոքներին ու պահանջներին:

Այս փողոցում բացակայում է ասֆալտն ու անձրևից  հետո այն վերածվում է ցեխոտ տարածքի, որով ոչ միայն մարդկանց երթևեկն, այլև մեքենաների շարժն է անհնար ու դժվար դառնում:

Արևոտ օրերին փողոցից փոշին է տներ գնում, իսկ անձևոտ ժամանակ` ցեխը:

Մի քանի տասնյակ տներ ցեխի ու ջրի մեջ են, հարյուրավոր աշտարակցիների խնդիրը քաղապետի հոգսը չէ...Արմեն Անտոնյանին պետք է ստիպել այս ցեխերի միջով քայլել, գուցե «ցեխաբուժությու՞նը» օգնի սթափվել Աշտարակի քաղաքապետին:

Հեղինակ`

Անի Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին