▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրենքով գողերի պատվերը…100,000 ԱՄՆ դոլար Քյարամ Սլոյանին սպանած ազերիի գլխի համար

armcrimenews.com-ը գրում է. Կարծես թե Իլհամ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի հատնվի արդի բարբարոսների պաշտոնական ցանկում: Այսպես, նա այսօր տիկնոջ հետ այցելել է Տերտերի, Բարդայի և Աղդամի սահմանային շրջանները: Ալիևներն եղել են Տերտերի զորամասերից մեկում, որտեղ պարգևներ են հանձնել զինծառայողներին: Ըստ REGNUM գործակալությսն, հատկանշականն այն էր, որ լուսանկարներում (Ադրբեջանի լրատվամիջոցների տարածած) երևում է մի զինծառայող, որը շատ նման է դեմքով ազգությամբ եզդի հայ զինվոր Քյարամ Սլոյանին գլխատող ռազմական հանցագործին: «Եվ դա զարմանք չի հարուցում, եթե նկատի ունենանք Ռամիլ Սաֆարովի պատմությունը, որը Բաքվում բնակարան և պաշտոնի բարձրացում ստացավ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո», — եզրակացնում է գործակալությունը:
Իհարկե, Ալիևը համոզված է, որ երբեք չի դատապարտվի կամ օստրակիզմի չի ենթարկվի մարդկայնության դեմ հանցանքների և բարբարոսության համար: Նա գիտե, որ ապրում է երկակի ստանդարտների դարաշրջանում: Եթե Էրդողանին Արևմուտքը ներում է ահաբեկիչների հետ համագործակցությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով, ապա ո՞վ Ալիևին` տարածաշրջանում Միացյալ Նահանգների ամենակարևոր և վստահելի դաշնակցի եղբորը կմեղադրի:
Բայց եթե Ալիևի բախտը կբերի, նույնը չի կարելի ասել նրա մարդասպան հերոսի վերաբերյալ. ստույգ տեղեկություններ կան Հայաստանի եզդի համայնքից, որ ազգությամբ եզդի օրենքով գողերը` հռչակավոր Դեդ Հասանի գործի շարունակողներն ու հաջորդները, դրա գլխի համար մրցանակ են նշանակել` 100.000 ամերիկյան դոլարի չափով: Իսկ օրենքով գողերը, ինչպես հայտնի է, ավելի հետևողական են իրենց որոշումների իրականացման հարցում, քան քաղաքական գործիչները: Տեսնենք, թե ով և երբ կստանա Ռուսաստանի գողերի հանրույթի մրցանակը:

 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին