▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես սպասելի էր՝ Իվետայի հագուկապը բամբասչի տղամարդկանց քննարկման թեման դարձավ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իվետայի հագուկապը, ինչպես սպասելի էր, բամբասչի տղամարդկանց քննարկման թեման դարձավ: Կարծես նրանց տանը ոսկեղենիկ հայերենով են խոսում, կանայք տարազներով իլիկ են մանում, իսկ աղջիկներն էլ 19.00-ից ուշ տուն չեն գնում և ծնկներից վերև շրջազգեստ չեն հագնում: 
Ինձ համար բաց հագուստ կրողը պիտի գեղեցիկ կազմվածք ունենա: Կարծում եմ` համաձայն կլինենք, որ Իվետային սազում է, բացի այդ` տեղին է, տվյալ վայրին համապատասխան: Ըստ ոմանց նկարագրության և երևակայության` նրա հետևը բոլորովին էլ բաց չէր: Եվրատեսիլյան բեմում հայկական ավանդական հարսանեկան արարողություն տեղի չի ունենալու: Եթե Իվետային տարազ հագցնենք, ոչ թե չի սազի կամ իր ոճը չէ, կեղծ, անբնական կստացվի: Լավ կլինի, որ թողենք Արևիկ Սիմոնյանն իր մասնագիտական աշխատանքն անի, որքան գիտեմ նրա նորաձևության սրահի հետ է համագործակցությունը: Ինչ վուլգար չէ, ուրեմն գեղեցիկ է, ուրեմն հայ կամ ամերիկացի աղջկա պահվածքի, հագուկապի հետ կապված շինծու սահմաններ մի գծեք:


Մարինե Ամիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին