▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի «վետերանների» ուղերձը հայերին բացի ծիծաղից ուրիշ ոչինչ չի առաջացնի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վետերա՞ն, թե՞  ուղղակի ռուսերեն կարդալ իմացող ադրբեջանցի

Այդքան էլ հակված չեմ այն մտքին, որ սրանք վետերաններ են, բայց և այնպես մեկնաբանեմ:
«Վետերան» ասելիս հպարտություն պետք է զգա մարդ, բայց սրանց վետերանները 90-ականների այն նույն փախչող ադրբեջանցիները չէի՞ն, շուտ են մոռանում:

Պարտված պատերազմի վետերան լինելը ամոթ չի, եթե զինվորը կռվել է արիաբար, հանուն գաղափարի, հանուն պետականության, հանուն սեփական ժողովրդի, իսկ ադրբեջանցիների պարագայում ամոթալի է արցախյան մարտերի վետերան կոչվելը, չէ որ բոլորս ենք տեղյակ թե 90-ականներին մերոնք ոնց սրանց փոշիացրեցին ու խայտառակ պարտության մատնեցին, այն ժամանակվա ադրբեջանի նախագահ հեյդար ալիևն էլ ծնկաչոք հրադադար խնդրեց:

Ինչևէ այս անիմաստ, ոչինչ չասող ադրբառանական քայլը վերևներից անշուշտ  «դաբրո» ունի ու եթե դրանց վետերանները, դրանց զինվորները որոնց հայ ազգը տեսնելիս պետք է իբր թե զգաստանար սրանք են, ապա ասեմ, որ սա բացի ծիծաղից ուրիշ ոչինչ չի առաջացնի ցանկացած հայի մոտ:
Հաղթած զինվորն է ահ ու սարսափ տարածում, ոչ պարտվածը:

Հ.Գ. Էն սև ակնոցներով ու սև բերետովը վերջն է, յանիմ հատուկ նշանակության զորքերից ա, այ բալամ գոնե խաբար էս մերոնք «պաչկեքով» են քո նմաններին վառել:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին