▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում չարագործները գիշերները մեքենաներ են վառում...Ինչ քայլեր են ձեռնարկում իրավապահները

Այսօր՝ մայիսի 27-ի  վաղ առավոտյան՝ 4:30-ի սահմաններում, Էրեբունի 22 հասցեի բնակելի շենքի դիմաց ավտոմեքենա են այրել: Ստորև ներկայացված լուսանկարներից պարզ երևում է, որ չարագործները ներքնակ են դրել մեքենայի վրա և այրել այն: Ոստիկանությունից Asekose.am-ին փոխանցեցին, որ իրենք  տեղյակ են միջադեպի մասին:

«Այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Էրեբունի 22 հասցեում մեքենա է այրվում: Տուժողներ չկան: Կատարվում է հետաքննություն»: 

Հատկանշականն այն է, որ ոստիկանությունից հայտնեցին նաև, որ նույն հասցեում որոշ ժամանակ առաջ նույնպես նման միջադեպ է արձանագրվել: Բնակիչներն էլ մեզ փոխանցեցին, որ նախորդ անգամ մեքենայի տակ բարձ էին դրել ու այրել: 

Բնակիչներն անհանգիստ են, քանի որ առաջին դեպքից հետո չարագործները ոչ միայն չեն հայտնաբերվել, այլև հակառակը՝ իրենց արարքը նորից կրկնել են: Ի դեպ, այրված երկու մեքենաներն էլ կայանված են եղել շենքին բավականին մոտ, ինչի պատճառով հրդեհը կարող էր տարածվել նաև բնակարաններում: 

Քննչական ծառայության լրատվականից մեր զանգերին չպատասխանեցին: Սակայն հուսով ենք, որ ՀՔԾ-ում այս գործին ոչ միայն հրատապ ընթացք կտրվի, այլ նաև կգտնվեն չարագործները: 

Լուսանկարները տրամադրել են բնակիչները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին