▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական գաղտնի ծառայությունների գործակալները Ղարաբաղում

Նրանցից մեկը նույնիսկ հանդիպել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակցի հետ և պատմել, թեինչու են իրենք այցելում հայկական երկրորդ հանրապետություն...

Ապրիլի սկզբին Ղարաբաղի ճակատներում բռնկված մարտերի ընթացքում, պարզվում է, Ստեփանակերտ էին սկսել ժամանելռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք արժանացել են ԼՂՀ ղեկավարության ջերմ ընդունելությանը:Պարզվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության «անտեսանելի ճակատի զինյալների» այցելության նպատակներից մեկը Արցախիհայության տրամադրությունների ուսումնասիրությունն է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրում:

Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» ռուսական պարբերականի թղթակցին պատմեց ՌԴ հատուկ ծառայությունների միաշխատակից, որը «չգիտես ինչու» որոշեց խոսել ԼՂՀ կատարած ուղեւորությունից հետո: Նա գոհունակությամբ նշեց, թե «որոշհայերի մոտ գոյություն ունի եւ զարգանում է հաշտվողական վերաբերմունքը, ևրանք համաձայն են Բաքվին տալ տարածքներիմի մասը, հանրաքվե անցկացնել է փորձել տեսնել, թե ինչ կստացվի այս ամենից»:

Այսինքն, «որոշ հայեր» եւ ռուսական հատուկ ծառայությունները փորձարկումներ են պատրաստում Ղարաբաղի ժողովրդի և ողջհայության գլխին տարածքների հանձնման եւ նոր հանրաքվեի տեսքով, բայց չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը:

Ովքեր են այդ «որոշ հայերը», նա չճշտեց, բայց արցախցիների մոտ կասկածի նշույլ անգամ չկա, թե ում մասին է խոսքը...

Աղբյուրը` oximity.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին