Արդեն տեղեկացրել ենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում տեղի է ունենում չճանաչված պետությունները և կառավարությունները ներկայացնող ֆուտբոլային թիմերի միջև անցկացվող աշխարհի առաջնությունը՝ ConIFA 2016-ը:
Խաղերից մեկի ժամանակ, երբ հանդիպել են Արևմտյան Հայաստանի և Փենջաբի թիմերը, տեղի է ունեցել ծեծկռտուք:
Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հավաքականում խաղում են Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի թիմերում հանդես եկող հայեր:
Հիշեցնենք, որ 1947 թվականին Հարավային Ասիայում գտնվող և համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենրոններից համարվող Փենջաբ մարզը բաժանվել է Հնդկաստանի՝ Արևելյան Փենջաբ, և Պակիստանի՝ Արևմտյան Փենջաբ, միջև։ Փենջաբի բնակիչները սիկհերն են, որոնք այսօր ապրում են աշխարհի տարբեր երկրներում: