▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարի ճոխ առանձնատները

Առողջապահության երիտասարդ  նախարար Արմեն Մուրադյանը, որքան էլ ցանկանա, որ ժողովուրդն իրեն ընկալի  իբրև իր գործընկերներից տարբերվող ու մաքուր վարքագիծ  ունեցող պաշտոնյա, չի կարող փախչել «դառը»  իրականությունից ու հակառակն ապացուցող ցայտուն փաստերից, որոնցից մեկին Asekose.am-ին տեղեկացրել է ազատ լրագրող Աննա Ղամբարյանը:

Ըստ նրա  տեղեկությունների,  Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում  նախարարը կառուցել է հսկայական շքեղ մի դղյակ, որին ծածկում ու թաքցնում են այգու փարթամ ծառերը` տնկված  2 հազար քառակուսի մետր տարածքի վրա:

Երբ լրագրողը փորձել է  դարպասից ներս մտնել ու լուսանկարել կարմիր կտուրով առանձնատունը, երկու ամրակազմ երիտասարդներ թույլ չեն տվել`պատճառաբանելով, թե  տունն իրենցից մեկին է պատկանում` Գուրգեն Հովհաննիսյանինը՝ բյուրականցու փեսա: Երբ  լրագրողը Գուրգենից պահանջել է  տան սեփականության վկայականը, վերջինս ասել է, որ այն գտնվում է Երեւանում և  որ Արմեն Մուրադյանն էլ իր ընկերն է, որ  հաճախ է այցելում իր տուն, որպես ընտանիքի բարեկամ:

«Մինչդեռ գյուղի բնակիչները հակառակն էին պնդում, ասելով, որ դա Առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանի տունն է, եւ կառռուցվում է նրա գումարներով: Նշեմ նաեւ, որ Արմեն Մուրադյանը Բյուրականի առանձնատնով չի սահմանափակվում, եւ մի առանձնատուն էլ ունի քաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ «Սլավ-Մեդ» Բ/Կ-ի հարեւանությամբ»,-իր  խոսքը եզրափակել է Աննա Ղամբարյանը, ով այս փաստի մասին գրառում է կատարել նաև համացանցում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին