Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են:
«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ հատուկ ջոկատայինները ներխուժում են «Սարդարապատ»-ի գրասենյակ, ուր գտնվում են Ժիրայր Սեֆիլյանը եւ «Նոր Հայաստանի» այլ անդամներ:
Քննչական խմբի ղեկավարը խոսում է հեռախոսով եւ նոր խմբեր է հրավիրում գրասենյակ: Այնուհետ հրահանգում է դադարեցնել նկարահանումները:
Ըստ պաշտոնական հայտարարության Սեֆիլյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով: