▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ Հայաստան այցելելու համար. Հռոմի պապը Twitter-ում կիսվել է տպավորություններով

Ֆրանցիսկոս պապը կիսվել է հայաստանյան այցից իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել ընդունելության համար: Նա Twiterr-ի իր միկրոբլոգումմասնավորապես գրել է.

«Ուրախ եմ Հայաստան այցելելու համար: Մի երկիր, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և շնորհակալ եմ բոլորին ընդունելության համար»:

Նշենք, որ Ֆրանցիսկոս պապի այս գրառումը հավանել է 4780 օգտատեր, կիսվել` 1990-ը:

Հավելենք, որ Հռոմի պապի թվիթերյան էջը գրանցվել է 2012-ի փետրվարին և 9 մլն 480 հազարից ավել հետևորդներ ունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին