▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը և Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կամ հունիսի 30-ին կունենան հեռախոսազրույց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կամ հունիսի 30-ին կունենան հեռախոսազրույց, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Հեռախոսազրույցը , որը երկու երկրների նախագահների միջև տեղի կունենա այս չորեքշաբթի կամ հինգշաբթի, կքննարկվի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները», - հայտարարել է Յըլդըրըմը:
Նա նշել է նաև, որ դե ֆակտո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է:
«Մեր հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը եղել է ռուսական ինքնաթիռի կործանումը: Մենք բազմիցս մեր ափսոսանքն ու վշտակցությունն ենք հայտնել այդ կապակցությամբ: Նախագահ Էրդողանը ևս երեկ իր նամակում ափսոսանք ու վիշտ է հայտնել ինչպես ՌԴ-ի նախագահին այնպես էլ զոհված օդաչուի ընտանիքին », - ասել է Յըլդըրըմը:

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին