▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պապյանին «խաբեությամբ կեղտոտ ռազբորկաների մեջ են ներքաշե՞լ»

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ես ուղղակի ապշած եմ։ Երեկ մի խումբ մտավորականների անունից նամակ էր հրապարակվել ի պաշտպանություն մարդասպանության համար դատարտված Մհեր Ենոքյանի։ Սիրտս զգում էր, որ մի բան այն չի։ Մեր երկրում հաճախ են կեղտոտ խաղերի համար շահարկում մտավորականների անունը։ Այսօր զրուցեցի այդ նամակը ստորագրածներից մեկի՝ իրական մտավորական Հասմիկ Պապյանի հետ։ Զարմացած եմ և զայրացած՝ Հասմիկ Պապյանը որևէ նամակի տակ չի ստորագրել։ Չգիտեմ ով է, այս ստախոսության հեղինակը, բայց զգուշացնում եմ չհամարձակվեք արվեստի գործիչներին կեղտոտ ռազբորկաների մեջ ներքաշել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին