▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի որդիները վաճառքի են հանել Լոս Անջելեսի իրենց շքեղ առանձնատունը

Հետքը գրում է, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:

Խաչատրյանների տան հարեւանությամբ երկար տարիներ ապրել են աշխարհահռչակ «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները (Hugh Hefner) եւ նրա նախկին կինը՝ Քիմբերլի Քոնրադը (Kimberley Conrad): Այստեղ են ժամանակ անցկացրել «Փլեյբոյի» բազմաթիվ մոդելներ: 2013-ին առանձնատունը վաճառվել է 10 մլն դոլարով, նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ տուն ամուսինները 2009-ին վաճառել են 18 մլն-ով: Հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի (Gregory Peck) այրին՝ Վերոնիկը, 7 ննջասենյակ ունեցող առանձնատունը 22 մլն-ով 2013-ին վաճառել է «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտին (Eric Schmidt): Պրոդյուսեր եւ անշարժ գույքի ոլորտի մասնագետ Նայլ Նայամին (Nile Niami) 2014-ին իր տունը 44 մլն-ով վաճառել է մի սաուդցու: Շուտով Նայամին վաճառել է մեկ այլ տուն 39 մլն-ով, որի համար մինչ այդ վճարել էր «ընդամենը» 13,75 մլն: Ամերիկյան հեռուստատեսության աստղերից Էլեն ԴեՋեներեսը (Elen DeGeneres), 2014-ի հունվարին գնելով 39,9 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, արդեն հուլիսին 55 մլն-ով այն վաճառել է միլիարդատեր գործարար Շոն Պարկերին (Sean Parker): Իսկ ահա հայտնի պրոդյուսեր Աարոն Սփելինգի (Aaron Spelling) այրին՝ հեռուստատեսության աստղ Քենդի Սփելինգը, երկար ժամանակ փորձում էր վաճառել հսկա կալվածքը 150 մլն դոլարով, բայց 2011-ին ոչ պակաս խոշոր գումարով՝ 85 մլն-ով, տունը ծախել է «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի 23-ամյա աղջկան՝ մոդել Պետրա Էկլստոունին (Petra Ecclestone):

Տունը կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Շենք-շինությունների մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին