▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցին սպանել է թուրք խորթ հորը, ում եղբայրը մահմեդական չդառնալու համար սպանել էր նրա մորը

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Մաքսիմ Բաքոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

25-ամյա Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Մաքսիմի խորթ հայրն էր՝ Էվլիյա Գյումուշթեքինը:

Ըստ դատական ակտի՝  2014 թվականի մարտի 15-ին Մաքսիմ Բաքոյանը խորթ հոր՝ Էվլիյայի, այդ հորից ծնված իր քրոջ ու եղբոր, ինչպես նաև մորաքրոջ ու նրա որդու հետ գնացել է մոր՝ Բասեի գերեզմանին այցի:

Համոզված լինելով, որ մորը 2013 թվականի հունիսին Թուրքիայում սպանել էր խորթ հոր՝ Էվլիյայի եղբայրը՝ Յուսուֆը, խորթ հոր նկատմամբ հակակրանք տածելով՝Մաքսիմը երեկոյան վիճաբանել է նրա հետ ու սպանել է նրան. ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Մաքսիմը խորթ հորը կանչել է իրենց՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող շենքի բակ: Այնտեղ Մաքսիմը վիճել է խորթ հոր հետ: Վիճաբանության ժամանակ նա իր մոտ եղած դանակով սպանելու դիտավորությամբ հարվածել է Էվլիյա Գյումուշթեքինի որովայնի ձախ կեսին, վնասել է նրա փայծաղը:

Վիրավոր վիճակում Էվլիյան փախել է, վազել է թաղամասի քոթեջների ուղղությամբ: Մաքսիմը հետապնդել է նրան, հասել ու դանակով հարվածներ է հասցրել Էվլիյայի աջ  աճուկային շրջանին, վնասել է զարկերակն ու երակը, ապա դանակով հարվածել է նրա աջ բազկին, դեմքին, ձեռքերով ու ոտքերով խփել է որովայնին, կրծքավանդակին, գլխին:

Վնասվածքներ ստացած Էվլիյային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ուշքի չգալով՝ մահացել է:

Դատական քննության ժամանակ ամբաստանյալ Մաքսիմ Բաքոյանն իրեն մարդասպան չհամարելով՝ ընդունել է, որ ինքն է սպանել խորթ հորը:

Նա հայտնել է, թե տուժող Էվլիյա Գյումուշթեքինին ճանաչել է 2001 թվականից, երբ մայրն ամուսնացել է նրա հետ: Ամուսնական համատեղ կյանքում մայրն ու խորթ հայրը երկու երեխա են ունեցել՝ իր քրոջն ու եղբորը:

2013 թվականի հունիսին մայրը, նրա ամուսին Էվլիյան ու նրանց երկու երեխաները մեկնել են Թուրքիա՝ ցանկանալով կնքել երեխաներին: Այնտեղ իր մորը ստիպել են, որ մուսուլմանություն ընդունի, ցանկացել են երեխաներին կնքել մուսուլմանական օրենքներով: Մայրը չի համաձայնել: Էվլիյայի եղբայր Յուսուֆը սպանել է մորը՝ իր 5 տարեկան եղբոր ներկայությամբ:

Այդ ժամանակ ինքը՝ Մաքսիմը, գտնվել է Գերմանիայում: Իմանալով մոր սպանության մասին՝ վերադարձել է Հայաստան, որ մոր գերեզմանը բարեկարգի ու վերադառնա Գերմանիա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին