CNN Turk-ը հայտնում է, որ թուրք գրող, պատմաբան Քադիր Մըսըրօղլուն հայտարարել է, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրն իրականում «գաղտնի մահմեդական» է:
Ըստ 83-ամյա գրողի` Շեքսպիրի իրական անունը Շեյխ Փիր է:
«Շեքսպիրն ապրել է 500 տարի առաջ: Նա անգլիացի չէ: Ո՛չ դրանից հետո, ո՛չ դրանից առաջ Անգլիայում Շեքսպիր անունով մարդ չի եղել: Շեքսպիրն իրականում Շեյխ Փիրն է»: