«Ես չգիտեմ, թե ո՞վ է սա պատվիրել, ո ՞վ է հեղինակը և ի՞նչ է նշանակում Հայաստանի ԱԶԳԱՅԻՆ բրենդն ընդհանրապես մեկ նկարի մեջ:
Ո ՞րն է, օրինակ, Ֆրանսիայի, Նիդերլանդների կամ Բրազիլիայի ազգային բրենդը: Հայաստանը քաղա՞ք է, տուրիզմի նախարարությու՞ն, թե՞ օլիմպիական կոմիտե, ի՞նչ է նշանակում Հայաստանի ազգային բրենդը $ 400 000 առժողությամբ , մեկ լոգոտիպով : Եթե դա երկրի տուրիստական լոգոն է , ուրեմն հարկավոր է անունը դնել երկրի տուրիստական լոգո , որ հասկանալի լինի թե սա ինչ է : Ամեն դեպքում, որպեսզի այս եսիմինչը «չզարդարի» հայկական ամեն ինչը, ես և իմ ընկերները առաջարկում ենք ներկայացնել մեր տարբերակները` բացարձակապես ԱՆՎՃԱՐ :
Հ.Գ. Հայաստան - The story is just beginnig ???
Սա ինչա ՞
Մեր պատմություննա նոր սկսվո ՞ւմ
Բա ազերներն ինչ ասեն»,-գրել է հեռուստամեկնաբան Ռաֆայել Հովհաննիսյանն`արձագանքելով Հայաստանի ազգային բրենդի «նկարին»,որը համացանցում մեծ դժգոհություն է առաջացրել։