▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոքանչին սպանողը 3 ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտների» հյուրն է եղել. սպանության նախապատմությունը

Դաժանաբար սպանությունից 3 ամիս առաջ,  զոքանչին սպանող Վլադիկ Մարտիրոսյանը «Կիսաբաց լուսամուտների» հյուրն է եղել. սպանության նախապատմությունը:

Վլադիկ Մարտիրոսյանն իր մեկ ու կես տարեկան որդուն ընդամենը մի քանի անգամ է տեսել. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Հեքիաթային տնակում» նախատեսված նրանց հանդիպումներն այդպես էլ չեն կայանում: Վլադիկի պնդմամբ` որդուն` Նորայրին հիմա այլ անունով են կոչում: Բաժանումից հետո երկկողմանի մեղադրանքներ ու դատական քաշքշուկներ սկսվեցին ոչ միայն նախկին ամուսինների միջև, այլ նաև նախկին զոքանչի: Թե ինչու է 30-ամյա այս տղամարդը պնդում, որ կինն իր հետ ամուսնացել էր ոչ թե ընտանիք կազմելու և երջանիկ լինելու, այլ երեխա ունենալու համար, կիմանանք հաղորդման ընթացքում: 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 4.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարան շտապ ոստիկան ուղարկեն:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիկ Մ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.10-ին, Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մ.-ն կացնահարել է նախկին կնոջը՝ 1979 թ. ծնված Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 1954 թ. ծնված Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 1952 թ. ծնված Կարինե  Մանսուրյանին: Վերջինս վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին