▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքում հայ ընտանիքի 4 անդամներին մահացած են գտել

Ախալքալաքի Վաչիան գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 37-ամյա հայ կնոջ և նրա 3 երեխաների, դիերը: Ըստ տեղեկությունների՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան էին:

Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի էր մեկնել: Ողբերգական դեպքի պատճառները դեռևս պարզ չեն:

Մոր և երեխաների դիերը տեղափոխել են Նինոծմինդայի դիահերձարան, որտեղ կկատարվի փորձաքննություն:

 Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, սակայն հարևանները երեկ են հայտնաբերել նրանց: Ենթադրաբար, նախ հանցագործը մորը և 2 աղջիկներին մահացու հարվածներ է հասցրել բութ գործիքով, այնուհետև խեղդամահ արել 5-ամյա տղային: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին