▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրավված ոստիկանական շենքում պատանդների թվում են նաև 2 փոխոստիկանապետ

Երևանի Էրեբունի համայնքում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ներխուժածներից մեկը վիրավոր է եւ արյան փոխներարկման կարիք ունի:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, ով այցելել է դեպքի վայր և ներսում զրուցել է Պավել Մանուկյանի և Վարուան Ավետիսյանի հետ:

«ԿՌԱԶ-ով եկել են, դարպասներին հարվածել, ներս մտել, զինաթափել ոստիկաններին: 7-8 ոստիկան է եղել ներսում»,- ասել է Փաշինյանն ու նաև նշել, որ պատանդների թվում է նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Ըստ աեկոսեների, ներսում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի օսիպյանը. վերջինս  հրաժարվել է «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցից:

Հիշեցնենք,  որ  ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել հայտնելով, առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին