▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զոհված ոստիկանը գերազանց ծառայության համար արժանացել էր բազմաթիվ խրախուսանքների

zoh

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր Ֆեյսբուքյան  էջում գրել է.

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին:

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:

 

Ավելացնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա հարձակման  հետեւանքով այս պահին հայտնի է 4 վիրավորի անուն. Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյան, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյան եւ ոստիկանության լրատվական վարչության օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։

Ավելի վաղ, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնել էր, որ նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ ծանր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին