▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սէֆիլյանն ու Պավել Մանուկյանը զրուցել են. ինչ կոչ է արել Սէֆիլյանը զինված համախոհներին

armlur.am-ը գրում է. Զինված հարձակում իրականացրած խմբի պահանջները դեռևս չեն փոխվել, և նրանք չեն պատրաստվում հանձնվել: Այս մասին նշեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, այս ընթացքում ո՞վ է ձեզ այցելել, ո՞ւմ հետ եք բանակցել:

– Մեզ մոտ մենակ Նիկոլ Փաշինյաննա եկել:

– Նշվում է, որ բանակցություններ են տարվում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը:

 – Չի եղել այդպիսի բան, մեզ հետ հեռախոսազրույց է եղել: Մենք պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակեն, իրենք ասում են` տանենք ժիրայր Սէֆիլյանի անձի հետ հանդիպեք, ծաղրում են էլի: Պահանջում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է մասնակցի հետագա գործընթացներին:

– Դուք Ժիրայր Սէֆիլյանի հետ խոսե՞լ եք այս ընթացքում:

– Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ:

– Նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին: 

– Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվեր, բայց ինքը տեղյակ չէր:  Դրա համար ասեց`  որոշեք ինքներդ: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին