▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս` Մհեր Մկրտչյանի անունից էլ եմ ուզում ասեմ` «Ձեր լավը…»

Սիրված դերասան Մհեր Մկրտչյանի այրին՝ դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը երեկ երեկոյան, երբ ոստիկանները Ազատության հրապարակից բերման էին ենթարկում մարդկանց, հուզված զրուցել է մի փոխգնդապետի հետ և ասել է՝ «Ինձ էլ տարեք...»:

Երբ փոխգնդապետը նրան հորդորել է դադարեցնել դերասանություն անել, Թամար Հովհաննիսյանն ասել է՝ « ես երկրի թիվ 1 դերասանուհին եմ, ինչ անեմ, որ դուք տգետ եք, չեք ճանաչում: Ամուսինս , որ Մհեր Մկրտչյանն էր, իր անունից էլ եմ ուզում «Ձեր լավը...»»: 

Փոխգնդապետի հորդորին՝   «վերջացրեք տիկին», Թամար Հովհաննիսյանը հակադարձել է.  «Չէ, նոր եմ սկսել, ուզում են էնքան անել՝ մինչև բռնեք»: 

Նշենք, որ դերասանուհու և փոխգնդապետի թեժ խոսակցությունն ավարտվել է ՝ առանց վերջինիս բերման ենթարկելու: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին