▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խումբը ազատ է արձակել 2 ոստիկանների. Վիտալի Բալասանյան

Երևանի Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ վերցված չորս ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում ասել է Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ նախորդ օրը տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի և անդամ Վարուժան Ավետիսյանի հանդիպումը, որի ժամանակ էլ նման որոշում է կայացվել։

«Մեր այն տղաների հետ, որոնք գտնվում են զորամասում, մեր մարտական երիտասարդ հայ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք։ Եվ մենք շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանի ազատ ենք արձակել։ Հիմա գործընթաց է գնում, մենք պայմանավորվածություն ունենք»– ասել է նա։

Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ պետք է ստեղծվի մամուլի կետ՝ ՊՊԾ գնդի և ոստիկանության վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև ընկած չեզոք գոտում, որտեղից շուրջօրյա լրատվություն կապահովվի։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին