▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման ժամացույցը հասարակաց տանը նորմալ կընկալվի. հոգեբանը՝ ՊՊԾ գնդում հայտնաբերվածի մասին

armtimes.com-ը գրում է. «Հասարակաց տանն այդ տեսակ ժամացույցները նորմալ կընկալվեն, բայց պետական հիմնարկում, որտեղ պաշտոնյաներ են գալիս, որտեղ մարդիկ մտնում դուրս են գալիս, բնականաբար, այդպիսի նկարներով ժամացույցը խիստ կվարկաբեկի այդ մարդուն, վատ տպավորություն կստեղծի նրա մասին եւ ըստ էության անբարոյական մարդու կերպար կընկալվի, բարոյական առումով խնդիրներ ունեցող մարդ»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը, երբ նրան ցույց տվեցինք ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում հայտնաբրված ժամացույցների լուսանկարները, որոնք եղել են 5-րդ «Հատուկ» գումարտակի (Հրեշտակների գումարտակ) հրամանատարի տեղակալ Հակոբանի աշխատասենակում:

Խոգեբանի խոսքով՝ եթե ոստիկանն ինքն է այդ ժամացույցն ամրացրել, ապա իր վարկանիշի վրա քար է գցել, քանի որ խիստ բացասական տպավորություն կթողի:

«Ոչ միայն թքած ունի իր վարկանիշի, այլ նաեւ դիմացինի վարկանիշի վրա: Դա նույնն է, որ հայհոյանքներ գրեր պատին՝ «ես ձեր սենցը», «ձեր էսպեսը», «ձեր այնպեսը»: Բնականաբար իրենք էլ ներքուստ լավ չեն զգա նման բանից: չեմ էլ պատկերացնում, թե ինչ տրամաբանությամբ է դա փակցրել, երեւի կարծել է, որ   հումորով մարդու տպավորություն կարող է թողնել»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման պատկերներով ժամացույցը այդ սենյակ մուտք ու ելք անող ոստիկանության ծառայողի վրա, հոգեբանը պատախանեց. «Դուք մտածում եք…, չէ (ծիծաղում է), ես հասկանում եմ: Դուք երեւի մտածում եք, թե ՝ «տեսեք, բոլորիդ այդպես…»: Ինքը մտածել է, հավանաբար, որ հումորով բան է անում, բայց դիմացինդ, որ մտնում է քո աշխատասենյակ՝ նայում է քո հագուստին, քո սենյակին եւ քո մասին պատկերացում է կազմում եւ այդ պատկերացումն այն է, թե որքան բարոյական մարդ է»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին