Խորենացու ցուցարարներին է միացել կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանի կինը՝ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը:
«Սփյուռքի մեջ շվարած ենք, չգիտենք ինչ ձեւով կարող ենք օգտակար լինել ձեզ, պահանջներ ունեք, եւ դրանք ճիշտ են»,-ասաց նա: Կառավարությունը պետք է հարգի ժողովրդի խոսքը: Ձեր քայլերը կարեւոր են, պետք է շարունակեք մինչ այն պահը, որ խոսքը դառնա ոչ թե ուժի միջոցով, այլ դեմոկրատական արժեքների: Հոգով եւ սրտով ձեզ հետ ենք»,-ասաց նա՝ դիմելով ցուցարարներին, ապա խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին.
«Պարոն նախագահ, ըստ երեւույթին ասելիք ունի, կխնդրեմ, որ կատարեք ձեր պարտականությունը, եթե ժողովուրդը պահանջն այն է, որ այլեւս համեստ ձեւով հեռանաք, առիթը տվեք նոր ձայների»,-ասաց նա:
Տեսանյութը՝ 1in.am-ի