▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնունդ, հագուստ, դպրոցական պարագաներ... Օրրանի բարեգործական ընթրիքին ընդառաջ

Սեպտեմբերի 17-ին, ժամը՝ 19:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ հանդիսասրահում կկայանա Օրրանի ամենամյա բարեգործական ընթրիքը: Երեկոյի ընթացքում կլինեն ընդունելություն, կենդանի աճուրդ, ժամանցային ծրագիր:

Ձեր նվիրատվությունը, որը կկազմի 25,000 դրամ (մոտ՝ $60) յուրաքանչյուր անձի համար կամ 250,000 դրամ՝ 10 հոգանոց սեղան պատվիրելու դեպքում, կօգնի Օրրանին՝ շարունակելու «Օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը:

Օրրանը հիմադրվել է 2000 թվականին Հայաստանում երեխաների և ծերերի շրջանակներում չքավորության և մուրացկանության տարածման դեմ պայքարելու առաքելությամբ:

Այսօր, նվիրյալների  ջանքերի շնորհիվ Օրրանի երևանյան և վանաձորյան կենտրոններ են հաճախում ավելի քան 200 կարիքավոր երեխա և 90 միայնակ տարեց և ամեն օր օգտվում են  համալիր ծառայություններից:

«Եթե չեք կարողանա ներկա գտնվել ընթրիքին, սակայն կցանկանաք հովանավորելու մեկ կամ մի քանի երեխաների ճաշը՝ ամբողջ տարվա համար, մենք հաճույքով կհայտարարենք Ձեր նվիրատվությունը ընթրիքի ընթացքում: Մեկ երեխայի ամբողջ տարվա սննդի գումարը կազմում է $500, իսկ $1000 նվիրատվության դեպքում, Դուք կհովանավորեք նաև կոշիկի, հագուստի, դպրոցական պարագաների և տրանսպորտային ծախսերը»,-նշված է կազմակերպության տարածած հայտարարությունում

Միացե՛ք Օրրանի առաքելությանըվայելե՛ք Օրրանի երեխաների ներկայացումը և լսե՛ք տարեց շահառուների կողմից կատարվող երգերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին