▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում է

«Սասնա ծռեր» խումբը, որը 15 օր գրավված էր պահել ՊՊԾ գունդը, այսօր որոշում է կայացրել հանձնվել:

Քիչ առաջ «Առաջին Լրատվական»-ը զանգահարել է Սասնա Ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

 

Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը  կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով բանակցություն սկսեցինք: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:

Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմ հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը:

Ժողովրդկան ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի ո մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք, որ հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովուրդին որոշումը ընդունել  դրական քայլ:

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:

Ցավոք, այդպես չեղավ. ժողովուրդը դանդաղ շարժվեց: Հաստատակամ ենք շարունակելու ենք մեր պայքարը: Հեղափոխականները հայտնվում են բանտերում, հետո հաղթանակած դուրս գալիս: Դա էլ է պայքարի մի ձև: Սիրում ենք ձեզ հայ ժողովուրդ, մեզ ոչինչ չի կարող բաժանել, չենք ուզում արյուն թափվի, չենք կարող զենք բարձրացնել այն զինվորի վրա, որ հրաման է կատարում, թեև սխալ հրաման է, թող այս պայքարը, մեր զոհաբերությունը դառնա սնուցիչ այն արմատին որը ծիլ է տալու նոր պայքարի:

Զենքը 20:00-ին վար կդնեք դուրս կգանք և արյունահեղության չենք գնա: Համոզված ենք՝ շուտով նորից հանդիպելու ենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին