▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հույս է ներշնչում, երբ հայ աղջիկներից շատերը հմայվում են Արամով...Արծրուն Պեպանյան

«Հուլիոս Կեսար վեպիս վրա աշխատելիս հին աղբյուրներում հանդիպեցի մի սենատորի տխուր խոստովանության: Սենատորը տրտնջում էր, թե հռոմեացի կանայք եթե առաջ սիրահարվում էին քաջ ու հերոս տղաներին, ապա հիմա սկսել են նախընտրել երկչոտ հաշվենկատներին, քանի որ այս վերջիններս իրենց կյանքը վտանգի չեն ենթարկում, ու իրենց կանայք էլ նեղություններ չեն ունենա:
Սենատորը ահազանգում էր, որ եթե շարունակվի արժեքների դեգրադացիան, ապա Հռոմը կկործանվի:
Այդպես էլ եղավ:

Հիմա ես տեսնում եմ, թե մեր աղջիկներից շատերն ինչպես են հմայվում Արամով, անգամ խոստովանում, որ սիրահարվում են նրան, ու դա ինձ հույս է ներշնչում, որ մենք ետ ենք բերելու, վերականգնելու ենք մեր մոռացված արժեքները, կարգի ենք բերելու մեր երկիրը, սփյուռքին միավորելու ենք Հայքի շուրջ և վերստին դառնալու ենք աշխարհի խոսք ասողներից»,-գրել է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին