▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ, քաղաքացիներին կտրամադրվի հին նմուշի անձնագիր

armtimes.com-ը գրում է. Հանրության շրջանում բերանից բերան տեղեկություններ են տարածվում, որ կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ձեռք բերելու համար գործում են զեղչեր:

Այսինքն` որոշ ժամանակ կարելի է անձնագիր ստանալ` վճարելով շատ ավելի փոքր գումար: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը մեր զրույցում պարզաբանեց, որ իրականում տեղի է ունեցել օրենսդրական փոփոխություն, ինչի արդյունքում էլ կենսաչափական անձնագիրն այլեւս պարտադիր չէ: Համենայնդեպս, մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:

Հատված զրույցից.

- Պարոն Բիչախչյան, անձնագրերի տրամադրման կարգի, դրանց դիմաց գանձվող վճարների հետ կապված ի՞նչ փոփոխություն կամ նորամուծություն կա:

- Կենսաչափական անձնագիրն արժե 25 000 դրամ, բայց այս պահի դրությամբ, լեհական կողմի չմատակարարելու հետ պայմանավորված, խմբաքանակ չունենք: Դրա համար տալիս ենք, օրենքում էլ կատարեցինք փոփոխություն, ոչ կենսաչափական անձնագիր, որը մինչ այժմ մարդկանց ձեռքին է: Դա հազար դրամ է: Գումարած` 5 000 դրամ, եթե վիզա խփում են 5 տարով, կամ 1 000 դրամ, եթե 1 տարով է:

- Քաղաքացիներն ինչ-որ հնարավորություններից կզրկվե՞ն, եթե կենսաչափական անձնագրերի փոխարեն սովորական անձնագիր ստանան:

- Ոչ, հանգիստ կարող են օգտագործել, խնդիր չկա:

- Այդ դեպքում կենսաչափական անձնագրի անհրաժեշտությունն է անիմաստ դառնում:

- Անիմաստ չի դառնում: Օրինակ` Կանադան պահանջում է իր տարածք անպայման կենսաչափական անձնագրով մուտք գործել: Դա առավել պաշտպանված փաստաթուղթ է, մատնահետք կա դրա մեջ եւ այլն, բայց քանի որ այս պահի դրությամբ խմբաքանակ չկա, հին նմուշի անձնագիր ենք տրամադրում` անձանց ազատ տեղաշարժը, ելքն ու մուտքը չսահմանափակելու համար:

- Իսկ նույնականացման քարտի տրամադրման հետ կապված փոփոխություններ կա՞ն:

- Ոչ: Կենսաչափական անձնագիր ստանալիս անձը պետք է ունենար նույնականացման քարտ կամ միաժամանակ դիմեր նաեւ դա ստանալու համար: Օգոստոսի 6-ից անձը կարող է առանց նույնականացման քարտի ստանալ հին նմուշի անձնագիր: Կուզենա՞, կտրամադրենք նաեւ նույնականացման քարտ: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին