▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսամետ» Ռոբերտ Քոչարյանն արտագաղթել է Միացյալ Նահանգնե՞ր

Արդեն երկրորդ տարին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ և փոքր որդու ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Հայրենիքում լինում է դեպքից դեպք: Աշխատանքի բերումով երբեմն էլ հայտնվում է Մոսկվայում:

Մեր աղբյուրը պնդում է, որ Քոչարյանը հազարից մեկ է գալիս Հայաստան, իսկ նախկինում տված նրա հարցազրույցները օվկիանոսի այն կողմից են եղել: Աղբյուրը զարմացած է, որ հայաստանյան ԶԼՄ-ները անտեղյակ են և չեն գրում այս մասին:

Հետաքրքիր է, որ նա չի վերադարձել «հայրենի» Ղարաբաղ: Հետաքրքիր է նաեւ, որ Ղարաբաղի հարցում «արեւմտամետներ» եւ «ռուսամետներ», երեւի, չկան...

Ինչ վերաբերում է Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակին, ապա նա մշտապես Հայաստանում է և բարեհաջող ղեկավարում է Քոչարյանների ընտանեկան բազմապրոֆիլ բիզնեսը:

Վահրամ Աղաջանյան

Nyut.am-ի հրապարակման հիման վրա

Նշենք, որ այս լուրը ճշտելու համար  Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապ ահստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել մեր զանգերին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին