31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ սկանդալ է հասունանում: Օգոստոսի 5-ին՝ հենց խաղերի բացման օրը, Մարոկոն ներկայացնող 22-ամյա բռնցքամարտիկ Հասան Սաադը ձերբակալվել էր երկու մաքրուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու փորձի համար:
Իսկ օգոստոսի 8-ին գրանցվել է նմանատիպ երկրորդ միջադեպը: Նամիբիայի ներկայացուցիչը՝ 22-ամյա բռնցքամարտիկ Ջոնաս Ջոնսոնը փորձել է համբորել մաքրուհուն, ապա առաջարկել է սեքսով զբաղվել գումարի դիմաց: Այս մասին գրում է Meduza-ն:
Հատկանշական է այն փաստը, որ 2 միջադեպերի հեղինակներն էլ բռնցքամարտիկներ են, ովքեր արդեն ձերբակալված են: