Մոսկվայում Ռյազանի պողոտայում օգոստոսի 11-ի լույս 12-ի գիշերը ոչ սթափ վիճակում գտնող 3 երիտասարդներ «Ռյազանի պողոտա» մետրոյի մոտ դանակահարել են ազգությամբ հայ 69-ամյա Լևոն Քամալյանին, ով պարզապես նստած է եղել իրեն պատկանող գարեջրատան մոտ: Վերջինս սրտի հատվածում ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Նշվում է, որ դանակով զինված երիտասարդները հարձակվել են նաև ազգության ղրղզ 36-ամյա Նուրիկ Մունդուզովի վրա, նա ևս տեղում մահացել է:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հաղորդմամբ՝ հարձակում գործած անձինք սափրագլուխներ են եղել: Հաղորդվում է նաև, որ վնասվածք է ստացել նաև ականատեսներից մեկը՝ 29-ամյա մոտոցիկլիստ Ալեքսանդրը, ով մոտեցել է հանցագործներին՝ փորձելով հետ պահել նրանց:
Ոստիկանությունը փնտրում է մարդասպաններին: