▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիկ Մանուկյանի հորդորը Վիտալի Բալասանյանին

Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ:

Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայ, ով երկիրը դարձրել է իր և իր մերձավորների բոստանը և հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները:

Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», այսինքն, այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին:

Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն: Հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը, և ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ - խոսափողը կամ ինչպես կասեին մեր մեծերը, գայլ կանչող շունը:

Եւ, ամենևին էլ կարիք չկա մեր նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու: Մենք Հայրենիքի մարտիկներն ենք և դուրս ենք եկել հանուն նրա պայքարի: Մեծահոգությունը թող ցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Հայն իր բնօրրանում չդառնա դանդաղ մխացող փայտածուխ:

Իսկ իմ հորդորը հետևյալն է. հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը: 12.09.2016

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին