▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաքելն ինձ զիջում էր, բայց Ռիո գնաց հոր շնորհիվ. Աղասի Աղասյան. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, Բրազիլիայում ընթացող օլիմպիադայում երեկ հերթական ձախողումն ունեցանք. 85 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը վնասվածք ստացավ, դուրս մնալով պայքարից: Ֆեյսբուք սոցիալական ցանցում բազմաթիվ օգտատերեր Միրզոյանի ձախողումը շատ խիստ քննադատեցին:

Իսկ ծանրամարտիկ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 28-ամյա Աղասի Աղասյանը ֆեյսբուքի իր էջում գրեց. «85 կգ քաշային կարգում ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ: Ու ոչ ոք ինձ չի կարող հաղթել, անկախ ամեն ինչից»: Մարզիկի այս գրառումը իրարանցում առաջացրեց ծանրամարտի սիրահարների շրջանում:

Աղասի Աղասյանը  կայքի հետ զրույցում պատմեց, թե ինչ նախապատմություն ունի իր գրառումը: Նա պնդում է, որ Առաքել Միրզոյանը 85 կգ քաշային կարգում ամենեւին էլ ամենաուժեղ մարզիկը չէ, եւ նա չէ, որ պետք է մեկներ օլիմպիական խաղերին: Ավելին, ծանրամարտի հավաքականում տեղի են ունենում բաներ, որոնք ամենեւին էլ հայկական սպորտի շահերից չեն բխում, եւ որոնցից անտեղյակ է սպորտային աշխարհի ղեկավարությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին