▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հախվերդյանին սպառնում են

 

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է.

«Քիչ առաջ խոսացել եմ Ռուբեն Հախվերդյանի հետ, ով այսօր երեկոյան պետք է համերգ տա Օպերայի հրապարակում: Նա ասաց, որ նրան օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել են անծանոթ տղամարդիկ եւ կանայք, խորհուրդ տալով եւ անգամ սպառնալով, որպեսզի նա չգա հրապարակ: Ռուբենն, իհարկե գալու է եւ երգելու է, եւ իր խոսքն է ասելու, ինչպես միշտ է ասել, որքան էլ չսպառնան ու չֆշշացնեն չեկիստ ագենտները: Ռուբեն Հախվերդյանը այսօր եւ միշտ լինելու է այնտեղ, որտեղ իր ժողովուրդն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին