▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդկանց այստեղ պակասում է խաղաղությունը. BBC-ի անդրադարձը՝ Արցախի Դադիվանք գյուղին

Բրիտանական BBC- ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղինև գյուղացիների ապրեալակերպին: Հոդվածի հեղինակը ֆոտոպատմության միջոցով ներկայացրել է գյուղի անվան նախապատմություննև բնակիչների կյանքը:

 Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանական համալիրի պատվին: Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։

 Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:

Մարդկանց կյանքն այստեղ հեշտ չէ: Ինչպես գրում է հեղինակը, այս օրերին Դադիվանքի բնակիչները, ինչպեսև հարևան գյուղերի բնակիչները,զգում են իրենց անպաշտպանությունը: Նրանք վախենում են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր, որը կներառի Ադրբեջանին որոշ շրջանների վերադարձ, նրանց կրկին կսպառնա փախստական դառնալու ճակատագիրը:

«Բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին