Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի մարզիկների գոտեմարտերը, որի արդյունքում հայազգի ըմբիշ Միհրան Հարությունյանը, գոտեմարտելով սերբիացի Դավոր Շտեֆանեկի հետ, կողմնակալ մրցավարության պատճառով ցավալի պարտություն կրեց` դառնալով արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթելով եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուից, որը դրանից առաջ պայքարից դուրս էր թողել Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին: Կիսաեզրափակիչում էլ Հարությունյանը 4:1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաեւին: