▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Արթուր Ալեքսանյանը` Ռիո-2016-ի չեմպիոն

 

 

 

 

 

 

 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, գոտեմարտելով կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի հետ, 3:0 հաշվով դարձավ ոսկե մեդալակիր:

Նշենք, որ Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին, իսկ հաջորդ փուլում 2 րոպե 11 վայրկյանում 8:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Արթուրի մրցակիցն էր թուրք Չենկ Իլդեմը, որին նա ժամանակից շուտ պարտության մատնեց 9:0 հաշվով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին