▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիմպիական վրեժ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

2014 թվականին հայ ըմբիշ Վարշամ Բորանյանը Աշխարհի առաջնության ժամանակ պայքարում էր բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևն էր:

Վարշամը մարտերից մեկի ժամանակ կտրել էր ոտքի մկանը, նրա համար շատ դժվար էր այդ մենամարտին մասնակցելը, նա հնարավորություն ուներ հրաժարվեր մարտից, բայց չհրաժարվեց ու բարձրացավ ռինգ: Ռասուլից 43 վարկյան պահանջվեց Վարշամին հաղթելու համար: Հաղթանակից հետո ադրբեջանցի մարզիկը զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց: Այնուհետև հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր՝ եթե քո մրցակիցը հայ է, ապա նրա հանդեպ միայն չարություն ու ատելություն ես զգում:

2016 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ, Վարշամ Բորանյանի ընկերը՝ Միհրան Հարությունյանը, 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևին, զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց... հարցազրույց դեռ չի տվել:

Աշոտ Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին