▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ բնակարան են առաջարկել, ես հրաժարվել եմ. որևէ մեկի օգնության կարիքը չունեմ. Գոռ Մարտիրոսյան

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկվում են Ռիոյում արծաթե մեդալ նվաճած ծանրորդ Գոռ Մարտիրոսյանի բնակարանային դժվար պայմանները` մասնավորապես այն, որ նա ապրում է տնակում: Համացանում  մեծ իրարանցում էին առաջացրել նրա տնակի լուսանկարները, որոնց հաջորդել էին վրդովված համացանցային օգտատերերի գրառումները, ովքեր դա որակել էին որպես խայտառակությունը:  Այն պահին Ռիոյում գտնվող մարզիկը Mamul.am-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը՝ հորդորելով դադարեցնել ամեն տեսակի քննարկումները և լուսանկարների տարածումը:․

«Սա իմ անձնական խնդիրն է, ոչ մեկի գործը չէ։ Ես ոչ մի բարերարի կարիք չունեմ։ Ինձ բնակարան են առաջարկել, ես հրաժարվել եմ։ Տեսել եմ մեկնաբանություններում, որ գրված է «Գոռին օգնելու համար կապվեք ինձ հետ»։ Ոչ մեկի հետ կապվել պետք չէ, ես տեղյակ չեմ ոչ մի բանից։ Այս ամենն առանց իմ իմացության է արվել։ Ես դեմ եմ որևէ նյութերի հրապարակմանը։ Դա ոչ մեկի գործը չէ, իմ անձնական խնդիրն է ու ես որևէ մեկի օգնության կարիքը չունեմ։ Ես մեծ ու հասուն տղամարդ եմ, վաղն ամեն ինչ ինքս եմ անելու իմ ընտանիքի համար։ Ոչ մի բան պետք չէ ինձ նվիրել, կամ որևէ բարեգործություն անել ինձ համար։ Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է»,-նշել է Գոռը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին