Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության` սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը գրավել է Մոսկվայում Սիթի Բանկի՝ Բոլշոյ Նիկիտսկիում գտնվող մասնաճյուղը: Հաղորդվում է, որ Արամ Պետրոսյանը բանկ է մտել կրծքին պայթուցիկ սարք հիշեցնող ինչ-որ առարկա կապած.
«Ես չեմ եկել ձեր բանկը թալանելու, ես եկել եմ ձեր բանկը գրավելու»,- հայտարարել է նախկին գործարարը:
Այս պահին Արամ Պետրոսյանի հետ բանակցություններ է վարում անձամբ Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: