▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանան թե՞ կարմիր խնձոր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայերիս սեռական կյանքի անբաժան միրգ դարձած կարմիր խնձորը վերածվել է դրսից ներմուծված հասած բանանի: Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց մտածելակերպը: Բայց չգիտես ինչու՞ հայկական «ավանդական սեռական փարթին» նույն «կարմիր խնձոր» արարողությունը կարծես չի ուզում պոկվել իր արմատներից:

Ցանկացած քաղաքակիրթ երկրում հարսի և փեսայի հարաբերությունները մնում են զույգերի միջև: Նրանք լինելով ավելին քան ազատ, երբեք չեն հանրայնացնում իրենց սեռական կյանքը: Իսկ մենք, լինելով ավանդապաշտ, չենք ուզում հրաժարվել այդ «մասայական» միջոցառումից,  ինչի շնորհիվ հարևան, ծանոթ-բարեկամ տեղյակ են լինում նորապսակների սեռական գիշերվա մասին:

Կազմում են կանանց պրոֆեսիոնալ, գործից հասկացող պատվիրակություն, հավաքվում, քննարկում, հաստատում հարսի կուսութույունը, ԴՆԹ-ի ենթարկում սավանը, որոշում ապագայում սպասվող երեխայի սեռը, բամբասում և բավարարում ստամոքսի պահանջները:

Ահա թե ինչն է դարեր շարունակ ստիպում չհրաժարվել այդ` կողքից միշտ հետաքրքրություն առաջացնող հավաքից: Եկեք վերջ դնենք այդ` իր սև բիծը թողած, կողքից տհաճ երևույթին և ավելի քաղաքակիրթ ու զարգացած երևանք:

Հ.Գ. Ժամանակը ցույց է տվել, որ խնձորը կարելի է փոխարինել բանանով…

Հեղինակ` Մադաթ Սադոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին