Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը դեռեւս հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով նախագահական նստավայրի աղբյուրը: Ըստ աղբյուրի` մահվան մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ ըստ ՖերգանաՆյուզ-ի` Տաշքենդում, օգոստոսի 29-ին, կյանքի 79-րդ տարում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը ով երկիրը ղեկավարում էր 26 տարի: