▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական վանքի փնտրտուքը Իսիկ Կուլի ափին կշարունակվի

a1plus.am-ը գրում է. 1375 թ. Կատալոնյան քարտեզում ներկայացված է Ղրղըզստանի Իսիկ Կուլ լիճը։ Քարտեզը միակ աղբյուրն է, որ վկայում է՝ լճի ափին է գտնվել հայ եղբայրներին պատկանող վանքը, որտեղ էլ պահվել են Մատթեոս առաքյալի  մասունքները։ Այս տեղեկությունների հիման վրա արդեն 150 տարուց ավելի տարբեր հնագիտական արշավախմբեր փորձում են գտնել վանքը։

Մինչ այս, բոլոր արշավախմբերը ուսումնասիրել են լճի հյուսիսային ափը։ Մինչդեռ  «Այաս» ծովային հետազոտություների ակումբի հիմնադիր Կարեն Բալայանը պնդում է՝ անհրաժեշտ է ուսումնասիրել հարավայինը։ Մինչ օրս հայտնաբերվել են տարբեր հայկական խաչքարեր, հայերեն գրություններ, սակայն անմիջական վկայություն վանքի մասին դեռեւս չկա։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին