ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը սկսել է ընտրել ոչ միայն իր կառավարության անդամներին ու նրանց թեկնածությունները քննարկել Սերժ Սարգսյանի հետ, այլև մտածել իր քարոզչության պատասխանատուների մասին:
Հայտնի է, որ «դրայվի» սիրահար Կարեն Կարապետյանի կողքին, լրատվության համակարգման առումով, միշտ եղել է Շուշան Սարդարյանը, ով Երևանի քաղաքապետի պաշտոնից իր ղեկավարի հրաժարականից հետո կարճ ժամանակ եղավ նաև Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղարը, ապա վերադարձավ Հայռուսգազարդ, որտեղից էլ եկել էր քաղաքապետարան:
Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատվելուց հետո՝ կառավարության լրատվության պատասխանատուն, ըստ ասեկոսեների, կլինի հենց Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել. ըստ նախատեսված կարգի, Սերժ Սարգսյանը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: