«Տղայի հետ կապված որևէ խնդիր չի եղել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց կորած Ինես Սրապիոնյանի հայրը:
Մեր այն դիտարկմանը, արդյոք Ինեսն այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, հայրը պատասխանեց.
«Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեց Ինես Սրապիոնյանի լուսանկարը, ով կորել էր:
Հավելենք նաև, որ Asekose.am-ի տեղեկություններով` կորած աղջիկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսնաքույրն է:
Asekose.am-ը փորձեց նաև տեղեկություն ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Ա. Հարությունյան