▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով՝ ում «ոչխարի տեղ կդնի» Էջմիածնում.Գրիգորյանների կողմնակիցները մարդկանց նվաստացնում են և հայհոյու՞մ

«Էջմիածինն ապրում է վախի մթլնորտում, մարդկանց նվաստացնում են, ստորացնում և հայհոյում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա պնդում է, որ վախի մթլոնորտի պատասխանատուն գործող քաղաքապետն է` Կարեն Գրիգորյանը, ով Մանվել Գրիգորյանի (Գեներալ Մանվել) որդին է:

Ըստ Հակոբ Հակոբյանի` Կարեն Գրիգորյանը սեպտեմբերի 18-ին քաղաքապետ վերընտրվելու ցանկություն ունի միայն նեղանձնական  շահից ելնելով: Հակոբ Հակոբյանի խոսքով` Կարեն Գրիգորյանը շարքային էջմիածինցիներին սպառնում է` ասելով, որ եթե իր օգտին չքվեարկեն և «ոչխարի տեղ դնեն»,  ապա ընտրություններից հետո ինքն է նրանց ոչխարի տեղ դնելու: Նշենք, որ  Հակոբ Հակոբյանը սատարում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին և խնդրում է  իր համաքաղաքացիներին մի կողմ դնել վախը, որպեսզի միասին հաղթեն չարիքին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին