▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին

Երևանում, օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել «Ռիո-2016»-ի  հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունը: 

 «Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից   նվեր են ստացել  1 միլիոն դոլար արժողությամբ  բնակարաններ:

Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և  Գյումրիում բնակարանով:

Սիմոն Մարտիրոսյանին հանձնվել է 30 միլիոն դրամ:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:

Սերժ Սարգսյանն անձամբ է  պարգևներն ու շքանշանները հանձնել՝ այդ թվում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով, նախագահական հրամանագրով, արժանացել է Պատվո շքանշանի:

 

Լուսանկարները՝ ՖոտոԼուրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին